ԵԱՏՄ անդամ երկրներից ջուտից և այլ մանրաթելերից պատրաստված մանվածքների ներմուծումը երկու տարով ազատվեց մաքսատուրքից

ԵԱՏՄ անդամ երկրներից ջուտից և այլ մանրաթելերից պատրաստված մանվածքների ներմուծումը ՀՀ 2 տարով ազատվեց մաքսատուրքից։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Հիմնավորման մեջ նշված է, որ կառավարության այս որոշումը հիմնվում է ԵՏՀ խորհրդի` 2024 թ. մարտի 1-ի որոշման վրա, որով սահմանվում է քվոտա` յուրաքանչուր տարվա համար 1 տոննայից ոչ ավելի ծավալով:

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից և գործում է մինչև 2026 թ. փետրվարի 28-ը ներառյալ, իսկ այս ժամանակահատվածում սակագնային քվոտայի ծավալը կկազմի 3 տոննա։

Սակագնային այս քվոտան տրամադրվելու է տնտեսվարող սուբյեկտներին` բացառապես տեքստիլի արտադրության համար։