Փաշինյանն ու Ալիևը Բլենհեյմ պալատում մասնակցում են Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթաժողովին

Լոնդոնում Երևանի ժամանակով ժամը 13:00-ին մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթաժողովը, որին մասնակցում են նաև Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։

Փաշինյանը չի պատասխանել լրագրողների հարցին, թե ինչպես են ընթանում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները, իսկ Ալիևն ի պատասխան՝ բութ մատն է պարզել։