Կայացել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը
Կառավարությունում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, նիստի սկզբում ներկայացվել է դրա օրակարգը։
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել է ազգային փոքրամասնությունների տոնի կապակցությամբ միջոցառումների նախնական ծրագիրը։
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների կողմից հրատարակվող թերթերի ֆինանսավորման հետ կապված հարցերին։