Բանտում պարգևատրվել է Արմեն Աշոտյանը

«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը սոցցանցի իր էջում գրում է․

«Հայկական PR մրցանակաբաշխություն 2024։ Տարվա քաղաքական գործիչ նոմինացիան հանձնելիս։ Ցավոք նոմինանտն անազատության մեջ է։

Մրցանակը ստանում է նրա կինը։

Հայաստանում կան «խղճի բանտարկյալներ»։
Քաղաքական ներկապնակի մի գույն այս պահին պակաս է ամենօրյա թատերաբեմում։
Սակայն, այ քաղաքագիտական երկնակամարում մի նոր աստղ է փայլում։
Բանտից հրապարակված էսսեները քաղաքական հրապարակախոսության դասական գոհարներ են»։