Փաշինյանը, ըստ ամենայնի, մտադիր է առաջիկայում կրկին խաղարկել Քոչարյանի գործոնը
Դատավոր Աննա Դանիբեկյանը երբեք իմ աչքի լույսը չի եղել: Բայց առնվազն ցինիզմ է, երբ Նիկոլ Փաշինյանն արել է առավելագույնը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմքով ընդդիմություն ունենալու համար, բայց այսօր ԲԴԽ-ն դադարեցնում է դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները՝ Քոչարյանի պատմության մեղքը բարդելով մի դատավորի ուսերին, մանավանդ, որ ամենաէական Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահին արդարացրել է Փաշինյանի «սրտի» ՍԴ-ն:
Բայց այս ամենն ավելի խորքային նպատակ ունի. Փաշինյանը, ըստ ամենայնի, մտադիր է քաղաքական առաջիկա գործընթացներում կրկին խաղարկել Քոչարյանի գործոնը:
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից