Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թբիլիսի
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պատվիրակություն կմեկնի Թբիլիսի:
Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով`
կարգադրում եմ.
- Աշխատանքային այցով 2024 թվականի հուլիսի 25-26-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղել Ազգային ժողովի Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Շիրակ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ, Վահագն ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ և Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Գոհար ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ:
- Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված օրապահիկի և ճանապարհածախսի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի՝ 2018 թվականի մայիսի 1-ի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման և գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասինե Կ-127-Ա կարգադրության պահանջները:
- Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը»: