Իրանի հայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին նախագահի ընտրություններում հաղթանակի առիթով
Իրանի խորհրդարանի (Մեջլիս) հայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի առիթով, տեղեկացրել է Mehr-ը։
Իրանի հայ խորհրդարանականներն ընդգծել են, որ կառավարական պաշտոնյաների համագործակցությունը և սիներգիան միմյանց հանդեպ կապահովեն լուսավոր ապագա երկրի ժողովրդի համար։
«Խորհրդարանականներ Արա Շահվերդյանը՝ Թեհրանում հայ-քրիստոնեական կազմակերպության ներկայացուցիչը, և Մանսուրյանը՝ հայ-քրիստոնեական կազմակերպության ներկայացուցիչը Սպահանում և Հարավային Իրանում, շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին Իրանի Իսլամական Հանրապետության 9-րդ նախագահի պաշոնում ընտրվելու առիթով։
Իրանի հայ համայնքը ցանկանում է հետագա հաջողություններ Իրանի կառավարությանը և ժողովրդին»,- գրել է իրանական ԶԼՄ-ն։