Դեսպան Քվինը և Սյունիքի մարզային գրադարանի տնօրենը փոխըմբռնման նոր հուշագիր են ստորագրել

Դեսպան Քվինը և Սյունիքի մարզային գրադարանի տնօրեն Լիաննա Գասպարյանը փոխըմբռնման նոր հուշագիր ստորագրեցին՝ Կապանի «Ամերիկյան անկյան» հետ շարունակական  համագործակցության վերաբերյալ։  Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Ամերիկյան անկյունները» համայնքային մակարդակում նորարարական մոտեցումներով ներկայացնում են ամերիկյան մշակույթը, աջակցում երիտասարդներին՝ նոր հմտությունների ձեռք բերման և անգլերենի իմացության բարելավման հարցերում։