Ի լրումն Կարապետ Պողոսյանի դեմ հարուցված քրեական հետապնդման վերաբերյալ տարածված հայտարարության

Տեղեկացնում ենք, որ ստացված փորձագիտական եզրակացության համաձայն` Կարապետ Պողոսյանի կողմից ինքնակամ տրված նմուշներում հոգեմետ նյութերի կամ թմրամիջոցների հետքեր չեն հայտնաբերվել: Այսինքն, հիշյալ եզրակացությամբ նույնպես հաստատվել է Կարապետ Պողոսյանի կողմից հայտնած այն տվյալը, որ ինքը հոգեմետ նյութեր կամ թմրամիջոցներ չի օգտագործում:

Վերը նշված հանգամանքը, մեր կողմից սույն թվականի հունիսի 9-ին տարածված հայտարարության մեջ նշված փաստական տվյալների համատեքստում, ևս վկայում է Կարապետ Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և դեռևս իրականացվող քրեական հետապնդման անհիմն լինելու մասին:

Իրադարձությունների հետագա զարգացման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Կարապետ Պողոսյանի պաշտպաններ`

Արտակ Նավասարդյան, Սլավիկ Պողոսյան