Պահանջում են Ստեփանակերտում հուղարկավորվածների մարմինները տեղափոխել ՀՀ. Արցախում զոհվածների հարազատները ակցիա են անում
Արցախի Հանապետությունում 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների ժամանակ զոհերի հարազատները հավաքվել են կառավարության շենքի մոտ․ պահանջում են Ստեփանակերտում հուղարկավորված իրենց հարազատներին արտաշիրմում անել և տեղափոխել Հայաստան:
«Տղաս՝ Արթուր Արզումանյանը զոհվել է 2023 թվականաի սեպտեմբերի 19-ին։ Խնդրում ենք, պահանջում ենք արտաշիրիմում անեն ու մեր երեխաներին բերենք Հայաստան, որ գոնե մի ծաղիկ դնենք շիրիմներին։ Դիմել ենք Հայաստանի, Արցախի կառավարություններին, Կարմիր խաչին՝ անարդյունք։
Մնում է գնամ Գորիս, խնդրեմ՝ սահմանը բացեն, փողով է, ինչով է, թուրքին խնդրեմ, թողնեն իմ երեխային բերել Հայաստան։ Վերջին հույսս դա է, եթե այստեղ պետություն չկա»,- ասաց ակցիայի մասնակիցներից Բորիկ Արզումանյանը։