Մոսկվան պատրաստ է Թեհրանին դիտարկել միջնորդ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում
Մոսկվան պատրաստ է Թեհրանին դիտարկել որպես միջնորդ Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եթե Իրանը շահագրգռվածություն ցուցաբերի միջնորդել բանակցություններում, ապա Ռուսաստանը պատրաստ է դիտարկել այդ հնարավորություն», – ասել է նա՝ նշելով սակայն, որ մինչև այս պահը Թեհրանի կողմից կոնկրետ ազդակներ Մոսկվան չի ստացել։