Վաշինգտոնում Սատանայի ծառաների «պարահանդեսին» մասնակցելու են նաև Նիկոլի ոհմակից
Ըստ նախնական տեղեկությունների, հենց Արաբատ Միրզոևը…
Այսօր Վաշինգտոնում մեկնարկել է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ երկրների ավանդական գագաթնաժողովը՝ այս անգամ «Ուկրաինան և անդրատլանտյան անվտանգությունը» թեմայով ու նվիրված դաշինքի կազմավորման 75- ամյակին:
Ինչպես հուլիսի 5-ին ճեպազրույցի ժամանակ, РБК- ի տեղեկացմամբ, հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը, հուլիսյան գագաթնաժողովը «հստակ ազդանշան կուղարկի Պուտինին այն մասին, որ եթե նա կարծում է, թե կարող է ավելի երկար դիմանալ, քան այն երկրների կոալիցիան, որոնք աջակցում են Ուկրաինային, չարաչար սխալվում է»:
Եռօրյա բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցում են դաշինքի անդամ 32 պետությունների ղեկավարներ: Հանդիպման ընթացքում մասնակիցները կանցկացնեն երկու աշխատանքային նստաշրջան:
Առաջինում, ըստ էության, խոսակցություն կլինի որևէ սպառնալիքի դեպքում դաշինքի մարտական պատրաստվածության մասին: Լայնածավալ պաշտպանական ծրագրերը համաձայնեցրել էին դեռ մեկ տարի առաջ, ինչը մինչ այդ ՆԱՏՕ- ում չէին արել ավելի քան 30 տարի:
Երկրորդ նստաշրջանը նվիրված կլինի Չինաստանին, որի ազդեցության ուժեղացումը հատկապես անհանգստացնում է ԱՄՆ- ին: Երկու նիստերից բացի, գագաթնաժողովի շրջանակներում կանցկացվեն բազմաթիվ հարակից միջոցառումներ, այդ թվում՝ քաղաքական գործիչների երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Ջո Բայդենի բանակցություններն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
«Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովում մենք ևս մեկ անգամ ցույց կտանք ՆԱՏՕ- ի միասնությունը և ուժը՝ ի աջակցություն Ուկրաինայի և հանուն մեր բոլոր մարդկանց և արժեքների անվտանգության»,- նշել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Ինչպես սպասվում է, միջոցառման հիմնական մասը նվիրված կլինի ՆԱՏՕ- ի կողմից Ուկրաինային աջակցության շարունակմանը, հատկապես ռազմական։ Հանդիպման շրջանակներում կողմերը կարող են հայտարարել զենքի նոր մատակարարումների և ֆինանսավորման մասին: Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել տարեկան 40 մլրդ դոլար հատկացնելու, Ուկրաինայի զինված ուժերի պատրաստման ոլորտում համագործակցության խորացման մասին:
Ուկրաինացի զինվորների վերապատրաստման և վերազինման հարցերը վերահսկելու է դաշինքի նոր հրամանատարությունը Գերմանիայում։ Բացի այդ, նախատեսվում է նաև ուժեղացնել դաշինքի համակարգող դերը Կիևին զենք- զինամթերք փոխանցելու գործում։ Ըստ Ստոլտենբերգի, եվրոպական հրամանատարությունը նաև վնվազագույնի է հասցնում մատակարարման բացերի և ձգձգումների ռիսկերը», ինչպես դա եղավ տարվա սկզբին, երբ ԱՄՆ Կոնգրեսը հրաժարվեց բյուջեն համաձայնեցնել օգնության փաթեթի հետ:
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի խոսքով՝ Ուկրաինան հանդիպումից հանրապետության պաշտպանունակության ուժեղացմանն ուղղված համալիր լուծումներ է ակնկալում, այդ թվում՝ ՀՕՊ ոլորտում, և էական քայլեր՝ դաշինքին երկրի անդամակցության օգտին: Իսկ Զելենսկին «Bloomberg TV»- ին տված հարցազրույցում խոսել է այն մասին, որ ցանկանում է տեսնել ՆԱՏՕ- ի կողմից դաշինքին Ուկրաինայի անդամակցելու վերաբերյալ հրավերին «նման բան» (հրավերն ավելի վաղ մերժվել էր):
Դաշինքի ղեկավարությունն ընդգծում է, որ քանի դեռ Ուկրաինան չի հաղթել Ռուսաստանին, ՆԱՏՕ- ին նրա անդամակցության մասին խոսք լինել չի կարող: Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու փոխարեն, ԱՄՆ- ն էլ, РБК- ի տեղեկացմամբ, խոսում է «ՆԱՏՕ- ին անդամակցության կամրջի» մասին։
Ստոլտենբերգի խոսքով՝ այդ կամուրջը ենթադրում է օգնության նոր էական փաթեթ՝ ֆինանսական և ռազմական, որի մասին կհայտարարվի գագաթնաժողովում, անվտանգության երաշխիքների մասին Ուկրաինայի հետ երկկողմ համաձայնագրերի թվի ընդլայնում, ՆԱՏՕ- ի ուժերի հետ ուկրաինական զինված ուժերի համատեղելիության հետագա մշակում, զինվորականների ուսուցում, լոգիստիկայի համակարգում:
Սպիտակ տան ներկայացուցիչը գագաթնաժողովի նախաշեմին խոսելով ՀՕՊ- ի միջոցներով Ուկրաինային օգնելու առնչությամբ, հայտարարել է «մի շարք պատմական և հեռուն գնացող մատակարարումների մասին», որոնց վերաբերյալ կհայտարարվի հանդիպման ժամանակ: Նա չի հստակեցրել, թե խոսքն արդյոք «Patriot» զենիթահրթիռային համալիրների մասի՞ն է, որոնք վերջին ժամանակներս պահանջում է Կիևը:
Դաշինքը պաշտոնապես խոստանում է օգնել Կիևին մինչև հաղթանակ, և նրանից չպահանջել Մոսկվայի հետ երկխոսություն՝ դիվանագիտական լուծում գտնելու համար։ Սա՝ ի հակադրություն ԱՄՆ- ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարված դիրքորոշման:
Ռուսաստանի հանդեպ ընթացիկ գագաթնաժողովի ագրեսիվ տոնը սկզբնավորել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը՝ Մոսկվային մեղադրելով, թե այն Ուկրաինայում իբր քաղաքացիական օբյեկտների վրա հրթիռային հարձակմամբ «ողջունել է» Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ղեկավարների հանդիպումը: Խոսքը, մասնավորապես, երեկ առավոտյան Կիևի ամենամեծ մանկական հիվանդանոցի մասնակի ավերման մասին է, որի պատճառի վերաբերյալ իրականությունը ներկայացրել են ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և ՊՆ- ն:
«Դաշինքը և, ընդհանրապես, Արևմուտքը, հետևում են սողացող էսկալացիայի մարտավարությանը,- ասել է ՌԴ գիտությունների ակադեմիայի ИМЭМО միջազգային անվտանգության կենտրոնի ռազմաքաղաքական վերլուծության ու հետազոտական նախագծերի բաժնի ղեկավար Սերգեյ Օզնոբիշչևը:- Ճիշտ է, դանդաղ, բայց ավելանում են սպառազինությունների մատակարարումներն Ուկրաինայի համար, դրամական միջոցները բաց են թողնվում։ Թե ինչ կլինի հետո, դժվար է ասել, բայց մենք տեսնում ենք ռազմաքաղաքական ճնշում դաշինքի կողմից»:
ՆԱՏՕ- ին Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը Վաշինգտոնի գագաթնաժողովի կոմյունիկեի նախագծում կնկարագրվի որպես անշրջելի գործընթաց. այս մասին, «Аргументы и факты»– ի փոխանցմամբ, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Ընդգծվում է, որ փաստաթղթի ամփոփիչ տարբերակը կպարունակի հենց այդպիսի ձևակերպում, որը «կարևոր ազդանշան» կդառնա Ուկրաինայի և Ռուսաստանի համար:
РБК- ի տեղեկացմամբ, գագաթնաժողովի օրակարգում երեք մեծ թեմա կա.
Զսպում և պաշտպանություն. այստեղ հաշվանքի կետ է համարվում Ռուսաստանի կողմից Ղրիմի միացումը 2014թ.: Հենց այդ պահից ՆԱՏՕ- ն «իրականացրել է իր հավաքական պաշտպանության ամենամասշտաբային ամրապնդումը»:
Աջակցություն Ուկրաինային. «Բոլոր դաշնակիցները համաձայն են, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ- ի անդամ, որ դաշինքի դռները բաց են մնում», և որ հենց Ուկրաինան և դաշնակիցները պետք է որոշեն, թե արդյոք նա կդառնա դաշինքի անդամ (այսինքն՝ Ուկրաինան ՆԱՏՕ- ում չընդգրկելու ՌԴ պահանջը մերժվելու է, դաշինքի պաշտոնական հրավերը ստանալուց հետո Ուկրաինան ինքն է որոշելու՝ դառնա՞լ ՆԱՏՕ- ի անդամ, այնուհետ նրա անդամակցության հարցը կորոշեն դաշինքի անդամները, որոնք բոլորն այսօր համաձայն են, որ Ուկրաինան ինչ- որ ժամանակից կդառնա ՆԱՏՕ- ի անդամ):
Գործընկերություններ. դաշինքը մտադիր է ամրապնդել ռազմական համագործակցությունը Եվրոպայում և հնդկա- Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
ՆԱՏՕ- ի գագաթնաժողովին սպասում են դաշինքի անդամ չհանդիսացող պետությունների ներկայացուցիչներին, մասնավորապես՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Վրաստանի, Ավստրալիայի, Ճապոնիայի, Նոր Զելանդիայի և Հարավային Կորեայի ներկայացուցիչներին:
«Հայաստանը հրավեր է ստացել մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ- ի գագաթնաժողովի գործընկերային ձևաչափի միջոցառմանը և դրա հետ կապված կազմակերպության 75-ամյակին նվիրված միջոցառումներին, և վերահաստատել իր մասնակցությունը,- հունիսի 25- ին լրագրողներին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արաբատ Միրզոևի մամուլի քարտուղար Անի Բադալյանը:- Այլ պայմանավորվածություններ այս պահին չկան»:
Նրա խոսքով՝ ԱՄՆ- ն պատրաստ է նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև նոր հանդիպում կազմակերպել: Նույն օրն ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛ Բրայենը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվել են Վաշինգտոնում ՆԱՏՕ- ի հանդիպմանը:
Արթուր Հովհաննիսյան