Դատարանը Լևոն Երանոսյանին ազատ արձակեց՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով
Դատավորը մեղավոր ճանաչեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին, ապա նրան ազատ արձակեց քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետը լրանալու հիմքով:
Դատավճիռը հրապարակեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը։
Հիշեցնենք, որ քրեական այս գործով կա 4 մեղադրյալ՝ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանը, ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը։
«Խոսելու տեղ չունեմ, բողոքարկելու եմ վճիռը, սա վճիռ չէր, որ կայացավ»,- դատարանի բակում լրագրողներին ասաց Երանոսյանը։