Հունգարիայի վարչապետը կայցելի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հուլիսի 5-6-ը կմասնակցի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիում անցկացվելիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։

Դրա մասին սոցիալական ցանցերում հայտնել է Օրբանի մամուլի քարտուղար Զոլտան Կովաչը։

«Գագաթնաժողովը կենտրոնանալու է տրանսպորտի, կապի և կլիմայի քաղաքականության միջոցով կայուն ապագայի կառուցման վրա: Օրբանը թուրք գործընկեր պետությունների ղեկավարների հետ կմասնակցի երկկողմ բանակցություններին»,- գրել է նա։