«Հայաստան» խմբակցության պատգամավորները պարգևավճարները կուղղեն սոցիալական աջակցությանը

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ պարգևավճարները խմբակցության պատգամավորները կուղղեն սոցիալական աջակցությանը․

«Ինչպես բոլոր նախորդ դեպքերում, Սահմանադրության օրվա կապակցությամբ Ազգային Ժողովի կողմից տրված պարգևավճարը «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ուղղելու են սոցիալական աջակցությանը»,- ասվում է հայտարարության մեջ։