Արևմուտքը նոր «խաչակրաց արշավանք» է սկսել, աշխարհը հավասարակշռվում է հերթական գլոբալ աղետի եզրին. Լուկաշենկո

Կա՞ որևէ մեկը, որը չգիտե կամ չի հասկանում, թե ինչ է սպասվում Նիկոլին և իր ոհմակին, եթե Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա և իշխանության գա իրական ընդդիմությունը… Իհարկե՛ ոչ:

Դե, ուրեմն, իմացեք, որ ոչ միայն պաշտոնազրկում, այլև հենց իրենց երկրում քրեական պատասխանատվություն է սպասվում արևմտյան մի շարք պետությունների ղեկավարներին, եթե նրանք տանուլ տվեցին Ռուսաստանի դեմ Ուկրաինայի միջոցով, իսկ որոշ դեպքերում անմիջականորեն վարվող պատերազմը և իշխանության եկան նրանց վարած քաղաքականությանը տրամագծորեն հակառակ դիրքորոշում ունեցողները:

Գլոբալիստների, ջհուդամասոնների խամաճիկ Բայդենի պարագայում պաշտոնի կորուստը կարող է նույնիսկ ավելի շուտ տեղի ունենալ, քան Ուկրաինայի կապիտուլյացիան: Մակրոնի գործերն էլ լավ չեն, իշխանությունը երերում է:

Նաև վերը շարադրվածով պայմանավորված՝ նրանք պատրաստ են մինչև վերջ գնալ, վա բանկ գնալ Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու իրենց ռազմավարական նպատակին հասնելու համար: Այլ կերպ դժվար է բացատրել, ՆԱՏՕ- ն ինչու է 20 հազարանոց զորք կուտակել ուկրաինա- բելառուսական սահմանին:

Ինչո՞ւ է այնտեղ զորք կուտակել նաև Ուկրաինան, որը ԱԹՍ- ների միջոցով սադրանքների է դիմում Բելառուսի դեմ, ամենայն հավանականությամբմ նպատակ ունենալով Բելառուսին ներքաշել պատերազմի մեջ, որպեսզի հակառակ կողմից ՆԱՏՕ- ի անդամ Լեհաստանը, դա պատրվակ  ծառայեցնելով, ինքն էլ պատերազմի մեջ մտնի Ռուսաստան- Բելառուս միութենական պետության դեմ, առնվազն՝ իր զորքերն ուղարկի Ուկրաինա, իսկ հետո Լեհաստանի օրինակին հետևեն նրա նման առանձնակի ռուսատյացությամբ տառապող ու նշված քայլին պատրաստ ՆԱՏՕ- ի անդամ մի շարք այլ պետություններ:

Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Պավել Մուրավեյկոյի խոսքով՝ երկրի սահմանների մոտ ՆԱՏՕ- ի և ԱՄՆ- ի զորակազմը գրգռիչ է Բելառուս զինվորականների համար։

«Այսօր մեր սահմանների մոտ տեղակայված են ՆԱՏՕ- ի 10 գումարտակային մարտավարական խմբեր, որոնց ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 20 000 մարդ: Նրանցից վեցն Ամերիկյան են։ Ինչու էր այստեղ թռչել օվկիանոսի այն կողմից և զորակազմ տեղակայել այստեղ: Նրանք ասացին, որ ժամանակավորապես. Մենք ունենք այսպիսի ասացվածք. չկա ոչինչ ավելի մշտական, քան ժամանակավոր ինչ-որ բան»,- օրերս, «Lenta.Ru»– ի փոխանցմամբ , ասել է Մուրավեյկոն ОНТ հեռուստաալիքին տված հարցազրույցում և հավելել, որ սահմանի մոտ ՆԱՏՕ- ի զորակազմի առկայությունն իրենց «անհանգստացնում է, լարում»:

Գլխավոր շտաբի պետը նշել է նաև, որ «սահմանին հնարավոր բոլոր սադրանքների համար մշակվել են գործողությունների համապատասխան տարբերակներ»:

Բելառուսը, ինչպես տեղեկացրել է РБК– ն, ավելի վաղ որոշել է ուժեղացնել Ուկրաինայի հետ սահմանի պաշտպանությունը Կիևի կողմից մարտական գործողություններին մասնակցող Ռուսական կամավորական կորպուսի (ՌԴ- ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) հետախուզական գործունեության պատճառով: Բելառուսը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում Ուկրաինայի հետ սահմանը «ծածկելու» համար՝ հետախուզական դրոնների և պայթուցիկի բաղադրամասերի թաքստոցի հայտնաբերումից հետո:

Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի տվյալներով՝ գրանցվել է տեղանքի հետախուզում և ակտիվ հետախուզական գործունեություն, այդ թվում՝ դեպի Բելառուսի սահման ելքով: Մասնավորապես՝ նկատվել են ուկրաինական ԱԹՍ- ների հետախուզական թռիչքներ, հանրապետության տարածք թռչելու փորձերը կասեցվում են զենքի և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառմամբ:

Ինչպես հայտնել է հիշյալ կոմիտեն, հունիսի 26-ին Բելառուս սահմանապահները Գոմելի մարզի Ելսկի շրջանում զենքի և ճնշող միջոցների կիրառմամբ ստիպել են պետական սահմանից 150 մետր հեռավորության վրա վայրէջք կատարել Ուկրաինայի կողմից հանրապետության խորքը թռչող դրոնը: ԱԹՍ- ի ֆլեշ քարտում հայտնաբերվել է տեսանյութ, որի վերլուծության համաձայն, սարքը սահմանամերձ տարածքում արդյունաբերական օբյեկտների, ինչպես նաև սահմանային ենթակառուցվածքների հետախուզում է իրականացրել:

Վերոնշյալ տեղեկատվության հաջորդ օրը՝ հունիսի 29- ին, «Коммерсантъ»– ը հայտնեց , որ սահմանը, ինչպես նաև հանրապետության կարևորագույն օբյեկտները ծածկելու համար «Բելառուսը հակաօդային պաշտպանության լրացուցիչ ուժեր է դուրս բերել Ուկրաինայի հետ սահման»:

Տվյալ քայլը Բելառուսի ԶՈւ զենիթահրթիռային զորքերի պետ Անդրեյ Սևերինչիկը պայմանավորել է երկրի սահմանամերձ շրջաններում հետախուզություն իրականացնող ԱԹՍ- ների թռիչքների թվի կտրուկ ավելացմամբ և հավելել, որ սահմանի պարեկության, հետախուզության և արձագանքման համար ավիացիայի հերթապահ անձնակազմերը թռիչքներ են իրականացնում շուրջօրյա ռեժիմով: Ուկրաինայի հետ սահմանին Բելառուսի օդային տարածքում տիրող իրավիճակը Անդրեյ Սևերինչիկը լարված է անվանել: Նրա խոսքով՝ զորքերն արձանագրում են պետական սահմանի մշտական խախտումներ:

Բելառուսի սահմանների մոտ Ուկրաինայի զորքերի կենտրոնացմանը և լարված իրավիճակին հուլիսի 1- ին անդրադարձել է նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, և հայտարարել, որ Ռուսաստանը Բելառուսի հետ սահմանին ուկրաինական զորքերի կենտրոնացման հարցը համարում է իր խնդիրը:

«Սա պատճառն է անհանգստության ոչ միայն Մինսկի, այլև Մոսկվայի։ Քանի որ մենք իսկապես դաշնակիցներ և գործընկերներ ենք»,- «RT на русском»- ի տեղեկացմամբ , պատասխանել է Պեսկովը համապատասխան հարցին։

Ուկրաինայի զինված ուժերի ակտիվացման պատճառով Բելառուսն իր ռազմաօդային ուժերը և ՀՕՊ զորքերը բերել է մարտական բարձր պատրաստության. այս մասին, «РИА Новости»- ի տեղեկացմամբ, հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անկախության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ժողովում:

«Մարտական բարձր պատրաստականության մեջ են գտնվում ռազմաօդային ուժերը և հակաօդային պաշտպանության զորքերը։ Ինչպես մեր, այնպես էլ Ռուսաստանի։  Այստեղ ամբողջական փոխգործակցություն կա: Դիրքեր են բերվել «Պոլոնեզ» և «Իսկանդեր» հրթիռային համակարգերը: Թե ինչ զինամթերք ունեն նրանք, դուք էլ գիտեք»,- ասել է Բելառուսի ղեկավարը՝ ակնարկելով, որ այդ հրթիռները կրում են մարտավարական միջուկային մարտագլխիկներ (տես՝ https://ria.ru/20240630/tyao-1956506818.html ):

Շարունակելով իր խոսքը, Լուկաշենկոն ասել է, որ, բացի այդ, պետական սահմանի ուժեղացված պահպանության են տեղափոխվել սահմանապահներ, տեղակայվել են հատուկ գործողությունների ուժեր: Նախագահը հավելել է, որ Բելառուսը փակել է հարավային սահմանն Ուկրաինայի, և արևմտյան սահմանը Եվրամիության հետ, վերահսկում է իրավիճակը, որպեսզի «թույլ չտա որևէ սխալանք», ինչպես դա արդեն եղել է իր պատմության մեջ:

Լուկաշենկոն ընդգծել է, որ Մինսկի համար ոչ մի կարմիր գիծ գոյություն չունի. ագրեսիայի դեպքում կհետևի «բոլոր տեսակի սպառազինությունների հարված որոշակի թիրախներին»:

«Մենք գլուխ կհանենք,- հավաստել է Բելառուսի ղեկավարը։- Ես երաշխավորում եմ, որ Ուկրաինայի հետ սահմանին ոչ մի բախում մենք թույլ չենք տա»:

«Известия»- ի փոխանցմամբ, Լուկաշենկոն, միաժամանակ, Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում իրավիճակն էլ ավելի սրելու ձգտման մեջ և ասել, որ արևմտյան երկրներին անհրաժեշտ է Ուկրաինայում էսկալացիա՝ այնտեղ ՆԱՏՕ- ի զորքեր մտցնելու համար։

«Ես միանգամայն համոզված եմ, որ ամերիկացիները և Արևմուտքը չեն պատրաստվում հեռանալ Ուկրաինայից,- ասել է Բելառուսի նախագահը:- Սա հիանալի հենակետ է, լավ հողեր։ Դրանք արդեն գրավադրված են, դրանք արդեն վաճառվել են։ Ով կհեռանա այնտեղից»:

Նա ընդգծել է, որ այնտեղ կռվելու համար Ուկրաինայի զորքը բավարար չէ, իսկ վարձկանները չեն կարողանում գլուխ հանել ռուսական բանակից, ուստի Արևմուտքին անհրաժեշտ է լուրջ էսկալացիա՝ ՆԱՏՕ- ի զորքեր մտցնելու համար։  Լուկաշենկոյի խոսքով՝ սա է իրավիճակի վտանգը։

Բելառուսի նախագահը նաև հավելել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ցանկանում է Բելառուսը ներքաշել ռազմական գործողությունների մեջ: Նա վստահեցրել է, որ դա տեղի չի ունենա, քանի որ Մինսկը գիտի, թե դա ինչի կհանգեցնի։ Լուկաշենկոն նշել է, որ Արևմուտքին առիթ է պետք, քանի որ Ուկրաինայի Զինված ուժերի համար իրավիճակը ճակատում աղետալի է։

Նույն միջոցառման շրջանակներում Բելառուսի նախագահը նշել է նաև, որ Արևմուտքը նոր «խաչակրաց արշավանք» է սկսել, աշխարհը հավասարակշռվում է հերթական գլոբալ աղետի եզրին:

 

Արթուր Հովհաննիսյան