FIP – Փաստերի ստուգման հարթակ -ի կողմից տարածված ևս մեկ ապատեղեկատվություն և մանիպուլյացիա (լուսանկարներ)

Կիրանցից Գոհար Վարդանյանը ստուգել է փաստերի ստուգման հարթակ FIP.am-ի փաստերը ու պարզել, որ դրանք կեղծ են։

«FIP – Փաստերի ստուգման հարթակ -ի կողմից տարածված եւս մեկ ապատեղեկատվություն եւ մանիպուլյացիա:

Հոդվածում գրում են: «Կիրանցի դպրոցը տեղակայված է Ադրբեջանի սահմանից ուղիղ գծով մոտ 360 մետր հեռավորության վրա:» (երանի չէր)

Մանիպուլյացիա: Կիրանց գյուղի դպրոցը ներկայացնում են նախկին շենքը, սակայն ամբողջական սահմանազատումից հետո, սեպտեմբերից 1-ից երեխաները պետք է հաճախեն նոր կառուցված դպրոց (լուսանկար 2), որը հեռու է սահմանից մոտ 50-60 մետր:

Ապատեղեկատվություն: Հայ-Ադրբեջանական սահմանը ներկայացնում են գուգլ քարտեզով, սակայն «Google Maps-ում Կիրանցի հատվածում ներկայացված հայ-ադրբեջանական սահմանները ՉԵՆ համընկնում 1976 թվականի ԽՄ ԳՇ քարտեզին» https://www.facebook.com/share/p/BeBAbvbowZGci9as/?mibextid=oFDknk»,- գրում է Գոհար Վարդանյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։