ԵԽԽՎ նախագահը Ադրբեջանին կոչ է արել վերանայելու իր որոշումը

Ես շատ եմ ափսոսում Ադրբեջանի իշխանությունների՝ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (CPT) հետ համագործակցելուց հրաժարվելու համար, ինչը հանգեցրեց ծրագրված CPT-ի ներկայացուցիչների այցի աննախադեպ չեղարկմանը։ Դրա մասին ասված է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հայտարարության մեջ։

Նա նշել է, որ իրեն մտահոգել է նաև CPT-ի Ադրբեջան կատարած այցից հետո զեկույցի եզրակացությունները։

Ռուսոպուլոսն ընդգծել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածն ամրագրում է ժողովրդավարական հասարակության ամենահիմնարար արժեքներից մեկը։

Իրոք, խոշտանգումների, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի և պատժի արգելքը՝ քաղաքակրթության արժեք, որը սերտորեն կապված է մարդկային արժանապատվության հարգման հետ, բացարձակ է, և դրանից որևէ շեղում ընդունելի չէ:

ԵԽԽՎ նախագահը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերանայելու իր որոշումը և անհապաղ վերականգնել CPT -ի հետ համագործակցությունն ու կառուցողական երկխոսությունը։

«Սա ոչ միայն կօգնի բարելավել Եվրախորհրդի հետ ընդհանուր հարաբերությունները, այլև կծառայի Ադրբեջանի քաղաքացիների հիմնարար շահերին»,-նշել է նա, հավելելով, որ Ադրբեջանի և նրա ժողովրդի շահերից է բխում Եվրոպայի խորհրդի բոլոր մարմինների հետ սերտ և արդյունավետ համագործակցությունը։