Մոսկվայի կողմից Նիկոլի «չմոյացումը» զրո էֆեկտ է տալու Հայաստանում. Քաղաքագետ

ՌԴ-ն պատասխանեց Նիկոլի հակառուսական դեմարշներին…

ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մաշա Զախարովան տեսանյութ է հրապարակել և ներկայացրել, թե ինչպես է հակառուս քայլիստների դեպսան Վաղարշակը Մոսկվայում բերման ենթարկվել ուկրինացիների կողմից թիրախավորված Բելգորոդ և Կուրսկ և ինչպես է այցելում ռուս-ուկրիանկան պատերազմում զոհված զինվորների շիրիմներին… Սրանով ռուսական կողմիը «չմոյացնում» է Նիկոլին և իր հակառուս թիմակիցներին…

Բայց խնդիրը նրանում է, որ Մոսկվայի այս քայլերը ԶՐՈ էֆեկտ են տալու Հայասատնում… Հայաստանյան հասարակության մեծ մասը կա՛մ չի հասկանաում Մոսկվայի այս մեսիջները, կա՛մ էլ հասկանալով անտեսում են այն… Իսկ, այ՛, Նիկոլի և նրա թիմակիցների հակառուսական դեմարշները շատ արագ ընկալվում են այդ նույն շերտի կողմից՝ էլ ավելի մեծացնելով հակառուսական տրամադրությունները Հայաստանում…

Հետաքրքիր է, Մոսկվան ինչ-որ քայլ անելուց առաջ հաշվարկու՞մ է դրա օգուտները և վնասները… 20-րդ դարի սկզբի գործելաոճով առաջնորդվող Կրեմլը հենց այդ պատճառով է շրջապատված թշնամական և իրեն «չհասկացող» երկրներով…

2020 թ-ի նոյեմբերի 9-ից հետո հենց Պուտինն է մի քանի անգամ փրկել է Նիկոլի իշխանությունը ակնկալելով, որ Նիկոլը շնորհակալ կլինի Կրեմլին, բայց ամեն ինչ ստացվեց այնպես ինչպես գծել էին և գծել են Նիկոլի տերերը…

Փաստերն ապացուցում են, որ իր հակառուսական քաղաքական գծից մերթընդմերթ շեղվելով և ռուսի կողմից «չմոյացվող» և Ալիևի կոշիկները լիզող Նիկոլը բացարձակ վատ չի զգում լիզել նաև «ռուսի սապոգը», բայց առաջ տանել իր տերերի քաղաքական գիծը՝ ծայրագավառականության և գուբերնիզմի դեմ պայքարի քողի տակ վռնդել ռուսներին Հայաստանից և վիլայեթացնել այն՝ մտցնելով Անկարայի տակ՝ որպես Արևմուտքի թիվ մեկ գործընկերոջը տարածաշրջանում, ով էլ իր հերթին առաջ է տանելու իր նեոպանթուրանական և նեոպանօսմանական էրդողանյան արտաքին քաղաքականությունը…

«Չկա արցախյան հարց, չկա ռուսական ներկայություն Հայաստանում» քաղաքկանությամբ առաջնորդվող Նիկոլը 90 տոկոսով կատարել է այն, իսկ ռուսներն էլ այդ գծիչ չշեղվելով սեպարատ բանակցում են Բաքվի և Անկարայի հետ՝ փորձելով, իբր, սեփական օգուտները քաղել Նիկոլի սխալներից… Ռուսների օգուտները այդ ամենից շատ հեղհեղուկ են և կարճատև, իսկ վնասները աղետալի են լինելու, քանի որ ՌԴ-ի թշնամիները շատ լավ գիտեն Ռուսսատանի թույլ տեղը՝ Հյուսիսային Կովկասը…

Արցախի կորուստն արդեն իր հետևանքներ ունի ՌԴ-ի համար… Անկարայի և Բաքվի կողմից հովանավորվող Հյուսիսային Կովկասում «քնած» ահաբեկչական խմբերն ակտիվանում են, որի վառ ապացույցներն են Մախաչկալայի, Դերբենդի, Փսոուի կամրջի և Գագռայի ահաբեկչությունները, իսկ դրանից առաջ թուրքերի կողմից տաջիկներին օգտագործելը ԿրոկուսՍիթիՀոլի ահաբեկչությունում…

Ռուսաստանը սեփական սխալները չի սիրում նկատել… Նրանք չեն ցանկանում ընդունել, որ 2020 թ-ի նոյեմբերի 9-ից հետո հենց իրենք են մի քանի անգամ Նիկոլին փաթաթել հայ ժողովրդի վզին ու հիմա Նիկոլին «չմոյացնելով» վարկաբեկել նրան, որն, իհարկե, չի ստացվելու…

 

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից