Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի հայտարարաությունը․

«Սույն թվականի հուլիսի 1-ին տեղի է ունեցել «Միասնական հայրենիք» խմբակցության հերթական նիստը: Իր դիմումի համաձայն խմբակցության ղեկավարի պաշտոնից ազատվել է Մարսել Հայկազի Պետրոսյանը:

Նոր ղեկավար է ընտրվել պատգամավոր Գևորգ Մնացականյանը, քարտուղար՝ Սեյրան Հայրապետյանը»: