Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Բելառուս

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցով մեկնել է Բելառուս, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այցի շրջանակում նախատեսվում է Հասանովի մասնակցությունը Մինսկում անցկացվելիք զորահանդեսին` նվիրված նացիստական ​​զավթիչներից Բելառուսի ազատագրման 80-ամյակին և Անկախության օրվան:

Բացի դրանից, նա կմասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։