ՀՀ-ում 2023 թվականին մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ավելի բարձր է եղել, քան Վրաստանում և Ադրբեջանում. Համաշխարհային բանկ

Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2023 թվականին կազմել է 7330 ԱՄՆ դոլար, ասված է Համաշխարհային բանկի զեկույցում։

Ադրբեջանում նույն ցուցանիշը կազմել է 6680 դոլար։ Նույն 6680 դոլարն արձանագրվել է նաև Վրաստանում։

Ռուսաստանում 2023 թվականին մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 14 հազար 250 դոլար, Թուրքիայում՝ 11 հազար 650 դոլար, Իրանում՝ 4680 դոլար։