Հնդկաստանում կրոնական հավաքի ժամանակ ավելի քան 100 մարդ է զոհվել

Առնվազն 107 մարդ, հիմնականում կանայք, սպանվել են Հնդկաստանի հյուսիսում կրոնական հավաքի ժամանակ հրմշտոցի հետևանքով, հայտնել է Hindustan Times պարբերականը:

Ըստ BBC-ի՝ միջադեպը տեղի է ունեցել կենտրոնական Ուտար Պրադեշ նահանգի Հաթրաս քաղաքի Հաթրաս թաղամասում սաթսանգի (գուրուի հետ շփման) ժամանակ։ Միջադեպի ստույգ պատճառները հետաքննվում են։