Դեսպանը Վրաստանի ԱԺ փոխնախագահի հետ ռազմավարական գործընկերության հարցեր է քննարկել

Հուլիսի 2-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիորգի Վոլսկիի հետ։ Հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությանը և դրա շրջանակներում երկու երկրների խորհրդարանների ու խորհրդարանական ոլորտային հանձնաժողովների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը։