Բագրատ Սրբազանը ավելի քան հարյուր հանրային գործիչների հետ քննարկում է անցկացնում

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հանդիպում է ավելի քան հարյուր հանրային գործիչների հետ:

«Դահլիճում հանրային կարծիք ձևավորող գործիչներ են: Մարդիկ, ովքեր կոչված են նպաստել Սրբազան պայքարի նպատակների կյանքի կոչմանն ու մեր հաղթանակին»,- ասվում է Շարժման հաղորդագրության մեջ։