Օրբանը Զելենսկուն առաջարկել է հրադադար սահմանել և գնալ բանակցությունների

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որառաջարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ուսումնասիրել հրադադարի հնարավորությունը, հետո անցնել խաղաղության բանակցություններին։ Օրբանի կարծիքով՝ հրադադարի հաստատումը կարող է արագացնել բանակցությունները։ Այս մասին գրում է BBC-ն։
«Պատերազմը, որում դուք այժմ ապրում եք, շատ ինտենսիվ ազդեցություն ունի Եվրոպայի անվտանգության վրա։ Մենք բարձր ենք գնահատում խաղաղության հասնելու նախագահ Զելենսկու բոլոր նախաձեռնությունները։ Ես պարոն նախագահին ասացի, որ այս նախաձեռնությունները շատ ժամանակ են պահանջում։ Միջազգային դիվանագիտության կանոնների պատճառով դրանք շատ բարդ են։ Ես խնդրեցի պարոն նախագահին մտածել այն մասին, թե հնարավոր կլինի՞ մի քիչ այլ ճանապարհով գնալ, դադարեցնել կրակը և հետո շարունակել բանակցությունները», – ասել է Հունգարիայի վարչապետը մամուլի ասուլիսում:
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան բարձր է գնահատում Վիկտոր Օրբանի այցը ԵՄ-ում Հունգարիայի նախագահության ժամանակ։

Վիկտոր Օրբանն ընդգծել է, որ Հունգարիան կցանկանար բարելավել հարաբերությունները Ուկրաինայի հետ՝ չնայած տարաձայնություններին, և կնքել երկկողմ համագործակցության համաձայնագիր։ Բուդապեշտը պատրաստ է օգնել արդիականացնել Ուկրաինայի տնտեսությունը, նշել է վարչապետը։

Հիշեցենք, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը առավոտյան ժամանել է Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների համար։ Այս մասին տեղեկացրել է Հունգարիայի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Բերտալան Խավաշին։

«Հանդիպման գլխավոր թեման խաղաղության հասնելու հնարավորությունն է»,- նրա խոսքը մեջբերել է MTI տեղեկատվական գործակալությունը։ Խավաշին նշել է, որ Օրբանը և Զելենսկին «կքննարկեն նաև հունգարա-ուկրաինական երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցերը»։