ՀԲ-ն ուշադրություն է հրավիրում Հայաստանի ոսկու ու թանկարժեք քարերի արտահանման ծավալին

Հայաստանի արտահանման աճը շարունակում են խթանել ոսկու ու ոսկերչական իրերի արտահանումն ու վերաարտահանումը։ Այս մասին ասված է Համաշխարհային բանկի հունիս ամսվա զեկույցում։

Ապրանքների արտահանումն աճել է 2,9 անգամ (տարեկան) 2024 թվականի ապրիլի համեմատ՝ պայմանավորված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման 10 անգամ աճով։

Համեմատության համար նշենք, որ դրանց մասնաբաժինը ընդհանուր արտահանման մեջ 2023 թվականի ապրիլին եղել է 24 տոկոս, այս տարվա ապրիլին՝ 82 տոկոս։

Մյուս կողմից՝ թանկարժեք և կիսաթանկարժեք իրերի ու քարերի ներմուծումն ավելացել է ավելի քան 20 անգամ, ինչի արդյունքում այս ապրանքախմբի զուտ ներմուծման մնացորդը կազմել է 1 մլրդ ԱՄՆ դոլար։

Բացառությամբ գյուղմթերքի արտահանման (այդ թվում անասնաբուծական արտադրանք ու բանջարեղեն), թղթե արտադրանքի, հանքանյութերի, արտահանվող մյուս ապրանքնախմբերում էական անկումներ են գրանցվել։

Խոսքը հատկապես վերաբերում է մեքենաների ու տրանսպորտային միջոցների վերաարտահանմանը։ ՀԲ-ն հիշեցնում է, որ մեքենաների ու ոսկերչական իրերի արտահանումը եղել են արտահանման հիմնական ուղղությունները։ Եթե դրանք չհաշվենք, ապա արտահանման ընդհանուր աճը կազմել է 3.6 տոկոս։

Առավել մեծ ծավալով ապրանքներ արտահանվում են Արաբական Միացյալ Էմիրություններ, այստեղ Հայաստանից տարվում են հիմնականում ոսկի ու թանկարժեք մետաղներ։

Ներմուծման ծավալներն ապրիլին աճել են եռապատիկ՝ նաև թանկարժեք քարերի հաշվին։