Ռուսաստանը երկարացրել է ԵԱՏՄ-ից դուրս մետաղի ջարդոնի և սև մետաղների թափոնների արտահանման մաքսային քվոտան

Ռուսաստանի կառավարությունն արդյունաբերական արտադրանքի արտադրության համար անհրաժեշտ մետաղի արտահանումը երկրից կարգավորելու հետևողական քաղաքականության շրջանակում, որոշել է երկարաձգել Եվրասիական տնտեսական միությունից դուրս մետաղի ջարդոնի և սև մետաղների թափոնների արտահանման մաքսային քվոտան։ Ըստ ՌԴ կառավարության մամուլի ծառայության՝ քվոտան կգործի 2024 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։

Ըստ նոր բանաձևի՝ քվոտայի չափը կկազմի 550 հազար տոննա: Մետաղի ջարդոն և սև մետաղների թափոններ արտահանելիս մաքսատուրքը կկազմի 5%, բայց ոչ պակաս, քան 15 եվրո մեկ տոննայի համար, դրանից այն կողմ՝ 5%, բայց ոչ պակաս, քան 290 եվրո՝ մեկ տոննայի դիմաց:

Որոշումը միտված է հայրենական մետալուրգիական ձեռնարկություններին ռազմավարական հումքով ապահովելուն։

2021–2024 թվականներին կառավարությունը ժամանակավոր արտահանման մաքսատուրքեր է սահմանել սև և գունավոր մետաղների համար՝ այդ ապրանքների համաշխարհային գների աճի պայմաններում։ Դա հնարավորություն է տվել ներքին շուկայում իրավիճակի վրա մեղմել արտաքին պայմանների ազդեցությունը, ճշգրտել հումքի գներն ու և ապահովել ենթակառուցվածքային խոշոր նախագծերի իրագործման շարունակականությունը։