Հայկական հողերի հանձնման ու ընդունման ակտ է տեղի ունենում երկու կողմերի Թալեաթի վաստակների միջև. Էլբակյան

Իրական սահմանազատում ու սահմանագծում լինում է միայն այն ժամանակ, երբ երկրները հաղթահարած են լինում հիմնարար քաղաքական խնդիրները։ Դրանք հաղթահարելուց հետո նրանց միջև գոյանում է բարիդրացիական ֆոն և այդ ֆոնի պայմաններում, նրանք պայմանավորվում են երկուստեք շահերը հաշվի առնելով իրականացնել սահմանազատում ու սահմանագծում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը:

«Իսկ մեր դեպքում Գորիս-Կապան ճանապարհն անցնում է թշնամուն, Հայաստան մտնող միակ ճանապարհն անցնում է թշնամուն, Շուռնուխ ու Կիրանց գյուղերը երկու կես են լինում, Ոսկերապ գյուղը բրդուջի պես երկու կողմից պատվում է Ադրբեջանով, Ներքին Հանդ, Խնածախ, Կուտական, Շորժա գյուղերը հայտնվում են հայաթափման վտանգի տակ, Տիգրանաշենն է հայտնվում թուրքերի կողմից գրավման վտանգի տակ»,-ասաց Էդգար Էլբակյանը։

«Այս ամենը վկայում է այն մասին, որ գործ ունենք ոչ թե սահմանազատման ու սահմանագծման հետ, այլ հայկական հողերի հանձնման ու ընդունման ակտ է տեղի ունենում երկու կողմերի Թալեաթի վաստակների միջև»,-հավելեց քաղաքագետը։