Այն ինչ ասում են, սուտ է․ Սա հայրենահանձնման ու պատերազմի գործընթաց է, որովհետև ամեն քայլը հարկադրանք է ու պարտադրանք․ Սրբազան

«Այս ամբողջ ժամանակաշրջանում, երբ մենք աղաղակում էինք, նշում էինք, որ այս հակաօրինական, հակասահմանադրական, հակամարդկային, հակաազգային, հակաբարոյական, միջազգային սկզբունքների խախտումով սահմանազատումը միտված է մեր երկիրը ստորացնելուն ու նվաստացնելուն, հիմա բացահայտվում է։

Եվ այս խնդիրը սկսվել է Սյունիքից, Շուռնուխից։

Այն ինչ ասում են, սուտ է։ Սա հայրենահանձնման ու պատերազմի գործընթաց է, որովհետև ամեն քայլը հարկադրանք է ու պարտադրանք»,- այս մասին ասել է Բագրատ Սրբազանը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցող հանդիպմանը։