Սփյուռքահայ 60 ուսուցիչներ 14 երկրներից Հայաստանում են. մեկնարկել են սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

Սփյուռքահայ 60  ուսուցիչներ 14 երկրներից Հայաստանում են՝ մասնակցելու սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրը մեկնարկել է հուլիսի մեկից և կտևի  մինչև հուլիսի 26-ը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության կողմից իրականացվող վերապատրաստման մեկամսյա դասընթացները կանցկացվեն 7 ծրագրերով:

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ողջունելով սփյուռքից ժամանած ուսուցիչներին ընդգծեց ծրագիրը անցկացվում է արդեն 13-րդ անգամ որը իրականացնելու է

«Դասընթացները անցկացնելու համար ընտրվել է ՀՊՄՀ-ի լավագույն պրոֆեսորադասախոսական անձնակազմ, ինչպես նաև հրավիրել ենք մեր գործընկերներին՝ սփյուռքից և այլ ուսումնական հաստատություններից։ Ես վստահ եմ, ինչպես մեկնարկը, այնպես էլ ընթացքը կլինի բարեհաջող»,-նշեց Գևորգյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում