«Մտածե՛ք՝ 2024-ին նման բաների ընդունակներն ինչ արած կլինեն Հայոց ցեղասպանության ժամանակ» (տեսանյութ)

Թուրքական մեդիայում և սոցհարթակներում բազմաթիվ օգտատերեր արձագանքում են կենտրոնական Կայսերի (Կեսարիա) նահանգում թուրքերի կողմից սիրիացիների գույքի վրա իրականացված հարձակումները: Այս մասին գրում է «էրմենիհաբերը»։

Պոլսահայ գործիչ Մուրատ Մըխճըն X-ի (Twitter) իր սոցհաշվում խստորեն քննադատել է թուրքերի կողմից իրականացված գործողությունները:

«Կայսերիում Սիրիայից հարկադրված գաղթած մարդկանց տներն այրելը դաժանոթյուն է: Սա ֆաշիզմի վերջին կանգառն է: Բոլորն, ովքեր հավատում են ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին, չպետք է լռեն տեղի ունեցածի մասին: Ես բարձրաձայն գոռում եմ: Կայսերիում բոլորս ՍԻՐԻԱՑԻ ԵՆՔ»:

Մեկ այլ՝ Հարուն Խվենաս անունով քուրդ օգտատերը, որը պատմաբան-աստվածաբան է, գրել է․

«Լինչն ու ջարդը թուրքական մշակույթի համար ինչ-որ ծես է: Մտածե՛ք, թե նրանք, ովքեր 2024-ին տեսախցիկների առաջ այսպիսի բաներ են իրականացնում, ինչեր արած կլինեն Մարաշում, Սիվասում, Չորումում, սեպտեմբերի 5-6-ի դեպքերի ժամանակ, Աղրըում, Զիլանում, Դերսիմում, Շեյխ Սայիդի միջադեպում և Հայոց ցեղասպանության ժամանակ»:

Այս ամենը հերթական անգամ ի ցույց է դնում, որ որքան էլ տարիներ անցնեն, միևնույն է թուրքական ձեռագիրը մնում է անփոփոխ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի կենտրոնական Կայսերի նահանգի Մելիքգազը շրջանի Դանըշմենթգազի թաղամասում մի խումբ մարդիկ հարձակվել էին սիրիացիներին պատկանող աշխատատեղերի և մեքենաների վրա:

Դեպքի վայրում տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել էր ոստիկանության 10 աշխատակից:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել մի սիրիացի տղամադրու կողմից երեխայի բռնության ենթարկվելու մասին, ինչն էլ պատճառ էր հանդիսացել դեպքերի նման զարգացման:

Կայսերիի նահանգապետը հայնդես էր եկել դեպքի մասին հայտարարությամբ, նշելով, որ բռնություն իրականացնելու համար կասկածվող անձը ձերբակալվել է, իսկ երեխան գտնվում է հատուկ վերահսկողության ներքո:

Նահանգի ոստիկանապետ Աթանուր Այդընն էլ հայտարարել էր, որ կասկածյալն իր ընտանիքի հետ միասին աքսորվելու է երկրից:

 

Տեսանյութը՝ այստեղ