Երթևեկության փոփոխություններ Երևանի մի շարք խաչմերուկներում

Հուլիսի 4-ից Պուշկին փողոցի՝ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից դեպի Տերյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Հուլիսի 5-ից կարգելվի հետադարձը Հր. Քոչար-Գյուլբենկյան, Հր. Քոչար- Վաղարշյան, Հր. Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկներում՝ Քոչարի փողոցի երկու կողմերում՝ երկու ուղղությամբ, Վաղարշյան-Խաչատրյան փողոցների և Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոց խաչմերուկներում՝ Վաղարշյան փողոցում:

Ինչպես նաև Կոմիտասի պողոտայից դեպի Վաղարշյան փողոց ուղղությամբ տեղադրված լուսացույցի աջ լրացուցիչ սեկցիան կդառնա կարգավորվող»,- նշված է հաղորդագրության մեջ: