Շուշիում տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթաժողովը

Հուլիսի 6-ին Շուշիում տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթաժողովը։

Հաղորդվում է, որ Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքիայի և Ուզբեկստանի նախագահները կմասնակցեն առաջիկա հանդիպմանը: Որպես դիտորդներ կմասնակցեն նաև կազմակերպության անդամ երկրների ղեկավարները, ինչպես նաև կազմակերպության գլխավոր քարտուղարը։