Պուտինի հետ բանակցությունները հնարավոր են, բայց միայն միջնորդների միջոցով. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Philadelphia Inquirer-ին տված հարցազրույցում համաձայնել է Պուտինի հետ բանակցությունների հնարավորությանը, փոխանցում է rbc.ru-ն։

Նախկինում նա բազմիցս խոսել էր նման բանակցությունների անհնարինության մասին, ինչը նույնիսկ օրենքով ամրագրված էր Ուկրաինայում։

Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարի հետ բանակցությունների միակ տարբերակը միջնորդների օգտագործումն է, քանի որ դա արվել է սեւծովյան հացահատիկային միջանցքի քննարկման ու ստեղծման ժամանակ։

«Այս մոդելն առաջին անգամ կիրառվեց հացահատիկային միջանցքի օրինակով, երբ Ուկրաինան բանակցում էր ոչ թե Ռուսաստանի, այլ ՄԱԿ-ի և Թուրքիայի հետ։ Նրանք իրենց հերթին իրենց վրա են վերցրել մեզ հետ բանակցելու, ապա Ռուսաստանի Դաշնության հետ համապատասխան պայմանագիր կնքելու պատասխանատվությունը։ Ահա թե ինչպես է դա աշխատել՝ երկու հայելային համաձայնագրեր ՄԱԿ-ի և Թուրքիայի միջև»,- ասել է Զելենսկին։

Ըստ Զելենսկու՝ խնդիր է դրված կանխել Ուկրաինայի և ուկրաինական ամեն ինչի լիակատար ոչնչացումը և ուկրաինացիների ներկա և ապագա սերունդների անվտանգությունն ապահովելը։

Ինչպես հայտարարել է Ուկրաինայի նախագահը, տնտեսական անվտանգությունը երկրի անդամակցությունն է Եվրամիությանը։ Բացի այդ, նա համոզված է, որ Ուկրաինան պետք է լինի ՆԱՏՕ-ում, քանի որ առանց դրա իր երկրի համար մեծ ռիսկեր կան։