ՀՀ-ում մարդու իրավունքները այլևս չի դիտարկվում դրսից ներմուծված ինչ-որ բան. Freedom House-ի ծրագրերի տնօրեն

Մենք չունենք մարդու իրավունքների համապարփակ ըմբռնում, մենք դրա մասին կտորներով ենք խոսում: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ  հայտարարեց Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդին։

«25 տարիների ընթացքում Հայաստանում շատ զարգացումներ ու առաջընթացներ են եղել: Ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, եթե նախկինում ավելի դեկլարատիվ մակարդակում էին, հանրության շրջանում դրանց պահանջը, չեմ կարծում, որ կար: Միգուցե մարդիկ դա հավասարեցնում էին արդարության կամ արտաքին արժեքների հետ, հիմա, ես գտնում եմ, որ ՀՀ-ում ավելի շատ մարդու իրավունքների պահանջ և ըմբռնում կա, և սա չի դիտարկվում դրսից ներմուծված ինչ-որ բան։

Հանրությունն ունի պահանջ մարդու իրավունքների, բայց ճգնաժամերի, պատերազմների ժամանակ իրավիճակները բարդանում են, այդ ճեղեքերն ավելի տեսանելի են դառնում, դա կարևոր նկատառում է, որը պետք է հաշվի առնել»,-ասաց նա։