ՌԴ-ում ՀՀ դեսպանը այցելել է Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավերված շենք

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավերված շենք։

«Տասնյակ մարդկանց վշտի վայր է, ոչ միայն նրանց, ովքեր տուժել են, սա ունի հոգեբանական ազդեցություն ողջ քաղաքի վրա։ Այստեղ մի զգացում ունենք` կարեկցանք։ Եվ մի մեծ ցանկություն է առաջ գալիս` որ սա արագ ավարտվի»,–ասել է Վաղարշակ Հարությունյանը։