Ֆրանսիայում անկարգություններ են եղել ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո

Ֆրանսիայում անկարգություններ են եղել երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքների հրապարակումից հետո։ Փարիզի Հանրապետության հրապարակում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել։

«Ազգային միավորում» կուսակցության ղեկավարությունից դժգոհ ցուցարարները վանկարկել են հակաֆաշիստական ​​կարգախոսներ։ Լիոնում ցուցարարները կոտրել են պատուհանները, իսկ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին տեղի է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրությունները։

Նախնական տվյալներով 1-ին տեղում ծայրահեղ աջերն են։

Էմանուել Մակրոնը հորդորել է ընտրողներին` կանգնեցնել ծայրահեղ աջերին հուլիսի 7-ին կայանալիք 2-րդ փուլում։ Նա կոչ է արել հանրապետական և դեմոկրատական թեկնածուներին դաշինք կազմել։