Սուրբ Աննա եկեղեցու բակում ինչ հարցեր են քննարկվելու․ հայտնի է օրակարգը

Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Սրբազան պայքար» շարժումը ժամը 20։00-ին հանդիպում է կազմակերպելու։

«Կարևոր թեմաներ ունենք քննարկելու։

Սահմանազատում և սահմանագծում. ինչպե՞ս պետք է այն լինի և ի՞նչ է այսօր իրականում կատարվում Հայաստանում
(բանախոս` քաղաքագետ Էդգար Էլբակյան)

Արցախյան օրակարգ. խնդիրները, մարտահրավերները և առաջնահերթությունները
(բանախոս՝ Կարեն Բեքարյան)

Համեցեք Սուրբ Աննա եկեղեցու բակ, միասին կերտենք մեր երկրի ապագան։

Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»,- հայտնում են «Սրբազան պայքար» շարժումից։