Անթալիայի օդանավակայանում 200 ռուսներ արգելափակվել են, մեկ երեխա կորցրել է գիտակցությունը. Mash

Թուրքիայում 200 ռուսներ արգելափակված են Անթալիայի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է Mash թելեգրամ-ալիքը։

Առկա տեղեկությունների համաձայն՝ երկու մեծահասակ և մեկ երեխա շոգից կորցրել են գիտակցությունը. ինքնաթիռում շատ տոթ է։

«Սկզբում մարդկանց պահում էին դարպասի մոտ, հետո նստեցրին ինքնաթիռ»,- նշվում է նյութում։

AzurAir ավիաընկերության Boeing 767-300 ինքնաթիռի անձնակազմը չի կարողացել միացնել շարժիչները։

«Այժմ պատրաստվում են թռիչքի. ինքնաթիռը վերալիցքավորվում է: Ընկերության ներկայացուցիչները ներողություն են խնդրել պատճառված անհարմարությունների համար»,- նշված է նյութում։