Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Ցավով տեղեկացնում ենք, որ այսօր 89 տարեկան հասակում մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը։ Այս մասին տեղեկանում ենք Չարենցի տուն թանգարանից։

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում Չարենցի ընտանիքին, մտերիմներին, չարենցասեր հանրույթին մեծ կորստի համար։