Ավազով լի բեռնատարի կողաշրջվելու հետևանքով վարորդը հոսպիտալացվել է. ՓԾ-ն մանրամասներ է հայտնում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 29-ին, ժամը 09:36-ին  տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ  Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.) և «Shacman» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Ս.). վերջինս կողաշրջվել է և առկա է դիզվառելիքի արտահոսք։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Shacman» մակնիշի բեռնատարի վարորդը հոսպիլատացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Shacman» մակնիշի բեռնատարը և դադարեցրել վառելիքի արտահոսքը։