Մասուդ Փեզեշքիանը և Սաիդ Ջալիլին անցնում են երկրորդ փուլ

Իրանի Ընտրական կենտրոնական շտաբը հայտարարեց նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները: Թեկնածուներից ոչ մեկը չստացավ քվեների 50 տոկոսը: Մասուդ Փեզեշքիանը և Սաիդ Ջալիլին անցնում են երկրորդ փուլ: Այս մասին գրել է  իրանցի փորձագետ Փույա Հոսեինին։

Հիշեցնենք, որ երեկ Իրանում անցկացվել է նախագահական արտահերթ ընտրություններ։