ՌԴ-ն և Իրանը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում լարվածության սրման կապակցությամբ

Տեղի է ունեցել ՌԴ և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ալի Բաղերիի հեռախոսազրույցը։ Հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Գերատեսության հաղորդմամբ՝ կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում լարվածության վտանգավոր աճի կապակցությամբ։

Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում լարվածության վտանգավոր սրման կապակցությամբ, որն առաջացել է բազմաթիվ ճգնաժամերի չկարգավորման հետևանքով, առաջին հերթին՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում: Շեշտվել է առկա խնդիրները քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու առաջնահերթությունը՝ կառուցողական տրամադրված միջազգային դերակատարների աջակցությամբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն փոխգործակցել՝ ի շահ երկկողմ օրակարգի գործնական հարցերի հետևողական լուծման: