Սամվել Կարապետյանը հայտնվել է Ռուսաստանի 50 ամենահարուստ մարդկանց ցանկում

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտնվել է Ռուսաստանի 50 ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում։

Նրա կարողությունը գնահատվում է 2,9 միլիարդ դոլար։ Կարապետյանը վարկանիշում զբաղեցնում է 49-րդ հորիզոնականը։

Ցուցակը գլխավորել է «Лукойл»-ի բաժնետեր Վագիթ Ալեքպերովը։ Վերջինիս կարողությունը գնահատվում է 28,6 միլիարդ դոլար։