Սահմանազատում ու սահմանագծում տեղի չի ունենալու․ հեռու չէ, երբ գյուղերը սկսեն մեջ-մեջ կիսել

Տավուշում սահմանազատում ու սահմանագծում տեղի չի ունեցել և ոչ մի տեղ չի լինելու։ Սյունիքում էլ, Գեղարքունիքում էլ, Վայոց Ձորում էլ ու Արարատում էլ չի լինելու։ Լինելու է միայն հանձնել ու հանձնել։

Այդ մասին Մեղրիում հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ խոսելով Հայաստանում ստեղծված ներկայիս իրավիճակից․

Սրբազան Հայրը նշել է, որ չկա մեկը, որ երաշխավոր կանգնի հարցին․ «Թշնամին թելադրում է, սրանք էլ՝  անում։ Դեռ չվերջացրած, հիմա էլ պահանջում են, որ Սահմանադրություն փոխեն։

Ո՞վ է տեսել, որ առանց խաղաղության կնքման երկիր բաժանեն։ Հեռու չէ օրը, որ այսպես կոչված անկլավների հարցը բարձրանա ու գյուղերը սկսեն մեջ-մեջ կիսել։

Մեր ընդզվումն այս ամենի մասին է, որ ժողովուրդը կարողանա հասկանալ, տեսնել»,- ասել է Սրբազանը՝ Մեղրիում։