Ալիևը ցրել է խորհրդարանը

Իլհամ Ալիևը ցրել է Միլի Մեջլիսը (երկրի խորհրդարանը) և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել սեպտեմբերի 1-ին։ ՏԱՍՍ-ը գրում է, որ Ալիևի համապատասխան հրամանը հրապարակվել է նրա կայքում։

«Ղեկավարվելով Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության 98.1-րդ հոդվածի 1-ին մասով և 109-րդ հոդվածի 1-ին կետով՝ ես որոշում եմ կայացրել արձակել Ադրբեջանի Հանրապետության վեցերորդ գումարման Միլլի Մեջլիսը։ 2024 թվականի սեպտեմբերի 1-ին նշանակել արտահերթ ընտրությւոններ»,-ասված է փաստաթղթում։