Օ’Բրայենը ժամանել է Բաքու. նրան ընդունել է Իլհամ Ալիևը

ԱՄՆ պետքարտուղի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը ժամանել է Բաքու, որտեղ նրան ընդունել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը։

Ավելի վաղ Պետքարտուղարությունը հայտնել էր, որ բանակցությունների ընթացքում կողմերը կանդրադառնան ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների առաջընթացին, ինչպես նաև կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքման գործում ամերիկյան աջակցության հարցը։