Կյանքից հեռացել է 3 տարի Արցախում դասավանդած, 39-ամյա Աննա Արսենյանը

Մեծ ցավով տեղեկացնում ենք «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Շրջանավարտ-դեսպան Աննա Արսենյանի մահվան մասին։ Աննան հինգերորդ սերնդի մեր կարկառուն ներկայացուցիչներից էր, ով երեք տարի դասավանդել է Արցախի Կաղարծի համայնքում։ Նախորդ տարի Աննան միացավ մեր արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրին որպես համակարգող։ Այս մասին հայտնում է «Դասավանդի’ր, Հայաստան» կազմակերպությունը:

«Աննայի վաղաժամ մահը մեծագույն կորուստ է մեր ողջ համայնքի համար։ Աննայի ներդրումը Հայաստանի և հատկապես Արցախի կրթական համակարգի զարգացման գործում անփոխարինելի ու անգնահատելի է»։