Թրամփն ու Բայդենը պարզապես խամաճիկներ են, սա Բայդենի փոխարինման նախապատրաստական փուլ էր. Իլոն Մասկ

Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի բանավեճը, որը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան, առիթ էր որպեսզի ԱՄՆ ներկայիս առաջնորդին փոխարինեն Դեմոկրատական կուսակցության մեկ այլ թեկնածուով։

«Նրանք (Թրամփն ու Բայդենը) պարզապես խամաճիկներ են, սա Բայդենի փոխարինման նախապատրաստական փուլ էր»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Մասկը ի պատասխան  X օգտատերերից մեկին հաղորդագրության։ Նրա խոսքով CNN-ի մեկնաբանները «պարզապես դանակներ խրեցին Բայդենի մեջքին»: .

Ատլանտայում տեղի է ունեցել ԱՄՆ պատմության մեջ առաջին հեռուստաբանավեճը գործող և նախկին նախագահների միջև։

Հիշեցնենք, որԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։